Աշխարհ

06.01.2020 21:03


«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Թեհրանում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հրաժեշտի արարողության ժամանակ նրա դուստրը՝ Զեյնաբը, հայտարարել է, որ Բաղդադի միջազգային օդանավակայանում տեղի ունեցածից հետո Վաշինգտոնն իզուր է դրական արդյունքի հասնելու հույսեր փայփայում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Խելագար Թրամփ, մի՛ մտածիր, որ ամեն ինչ կավարտվի հայրիկիս մահով»,-հայտարարել է Զեյնաբը: Նա հավելել է, որ «սև օրեր» են սպասում ԱՄՆ-ի և նրանց դաշնակից Իսրայելի համար:

Հրաժեշտի արարողությունը, որը վարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, Թեհրանի համալսարանում սկսվել է այսօր` հունվարի 6-ի առավոտյան: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ներկա են Իրանի նախագահ Հասան Ռոհանին, երկրի խորհրդարանի և կառավարության անդամները, զինված ուժերի ղեկավարությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը