Լրահոս

25.02.2011 13:01


Մկները կարող են վերականգնել հեռացված սիրտը

Ամերիկյան Տեխաս նահանգի գիտնականները պարզել են, որ նորածին մկները կարող են վերականգնել սիրտը, որի հիմնական մասը հեռացվել էր։

Սրտի հյուսվածքի վերականգնման հնարավորությունն առաջին անգամ հայտնաբերվել է կաթնասունների պարագայում։  Հայտնաբերվել է, որ հյուսվածքները վերարտադրելու հնարավորություն ունեն այն մկները, որոնց սրտամկանի հիմնական մասը մեկ օրականում հեռացվել է։ Կենդանիների սիրտը ամբողջությամբ վերականգնվել է երեք շաբաթվա ընթացքում։

Ավելի մեծահասակ մկների վրա կատարված նույն  փորձը, սակայն, դրական արդյունքներ չի տվել։

Այս խորագրի վերջին նյութերը