Գյումրիում տեղի ունեցած սպանության նոր մանրամասներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ, ժամը 15.00-ին, Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդներ, որտեղ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 1981 թ. ծնված Արսեն Սահակյանը, 1983 թ. ծնված Ալբերտ Սահակյանը, 1985 թ. ծնված Արմեն Սահակյանը, 1972 թ. ծնված Արմեն Սահակյանը, 1982 թ. ծնված Արթուր Առաքելյանը, 1981 թ. ծնված Վարդան Ասատրյանը, 1978 թ. ծնված Արման Սիրեկանյանը և ոմն Էդգար (անձը պարզվում է):
Վիճաբանության ընթացքում Արթուր Առաքելյանը և Վարդան Ասատրյանը սուր կտրող-ծակող գործիքից ստացել են վնասվածքներ, որի հետևանքով Արթուր Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:
Արմեն Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, Արման Սիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և սպանություն կատարողի անձը պարզելու ուղղությամբ:
Քննությունը վարում է Շիրակի մարզի քննչական բաժինը:
Գյումրիում տեղի ունեցած սպանության նոր մանրամասներ