Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին աշխատանքային այցով, որը տևելու է ընդամենը մի քանի ժամ, կժամանի Թուրքիա: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սարկոզին ժամանելու է ոչ թե Ֆրանսիայի նախագահի, այլ «G-20»-ի նախագահությունը ստանձնած անձի կարգավիճակով:
Իսկ մինչ այդ, Սարկոզին հարցազրույց է տվել թուրք վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդին, որն իր հարցերը գրավոր է ուղղել Ֆրանսիայի նախագահին։
«CnnTurk»-ը ներկայացրել է Սարկոզիի պատասխանների հիմնական շեշտադրումները.
- Եվրամիությունը Թուրքիայի իրական տեղը չէ, այլ` Մերձավոր Արևելքը:
- Թուրքիայի եվրաանդամակցությունը մեծ հաշվով ոչ Եվրամիությանը, ոչ էլ Թուրքիային օգուտ չի բերի:
- Թուրքիան կամրջում է արևելքն ու արևմուտքը: Այդ բացառիկ դերակատարություն ուրիշ ոչ մի երկիր չի կարող ունենալ:
- Չպետք է բանտարկված մնանք անցյալի կաղապարների մեջ:
- «G-20»-ում Թուրքիան անփոխարինելի գործընկեր է: Ցանկանում եմ ստանալ Թուրքիայի աջակցությունը «G-20» գործերում:
Հիշեցնենք, որ վերջերս Wikileaks-ը գատղնազերծել էր այն փաստը, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է «թաղել» Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող ֆրանսիական օրինագիծը Սենատում։
Սարկոզի. «Եվրամիությունը Թուրքիայի տեղը չէ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին աշխատանքային այցով, որը տևելու է ընդամենը մի քանի ժամ, կժամանի Թուրքիա: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սարկոզին ժամանելու է ոչ թե Ֆրանսիայի նախագահի, այլ «G-20»-ի նախագահությունը ստանձնած անձի կարգավիճակով:
Իսկ մինչ այդ, Սարկոզին հարցազրույց է տվել թուրք վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդին, որն իր հարցերը գրավոր է ուղղել Ֆրանսիայի նախագահին։ «CnnTurk»-ը ներկայացրել է Սարկոզիի պատասխանների հիմնական շեշտադրումները.
- Եվրամիությունը Թուրքիայի իրական տեղը չէ, այլ` Մերձավոր Արևելքը:
- Թուրքիայի եվրաանդամակցությունը մեծ հաշվով ոչ Եվրամիությանը, ոչ էլ Թուրքիային օգուտ չի բերի:
- Թուրքիան կամրջում է արևելքն ու արևմուտքը: Այդ բացառիկ դերակատարություն ուրիշ ոչ մի երկիր չի կարող ունենալ:
- Չպետք է բանտարկված մնանք անցյալի կաղապարների մեջ:
- «G-20»-ում Թուրքիան անփոխարինելի գործընկեր է: Ցանկանում եմ ստանալ Թուրքիայի աջակցությունը «G-20» գործերում: Հիշեցնենք, որ վերջերս Wikileaks-ը գատղնազերծել էր այն փաստը, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է «թաղել» Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող ֆրանսիական օրինագիծը Սենատում։