Աշխարհ

05.01.2020 19:56


Թրամփը Իրանին սպառնացել է «թիրախային հարվածներով»․ Թեհրանի արձագանքը չի ուշացել

Թրամփը Իրանին սպառնացել է «թիրախային հարվածներով»․ Թեհրանի արձագանքը չի ուշացել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է թիրախային հարվածներ հասցնել իրանական 52 օբյեկտի, Իրանի կողմից ցանկացած հնարավոր հարձակման պարագայում․ Թեհրանն ԱՄՆ նախագահի սպառնալիքներն անպաասխան չի թողել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը «շատ արագ և շատ հզոր» հարված կհասցնի իրանական 52 օբյեկտի` ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության կողմից յուրաքանչյուր հնարավոր հարձակման։ «Թող սա նախազգուշացում լինի։ Եթե Իրանը հարվածի ամերիկացիներին կամ ամերիկյան օբյեկտներին, ապա մենք արդեն թիրախավորել ենք 52 իրանական օբյեկտ։ Դրանցից որոշները կարևոր նշանակություն ունեն Իրանի և իրանական մշակույթի համար։ Հարվածներն այդ թիրախներին և Իրանին կհասցվեն շատ արագ և շատ ուժեղ։ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում սպառնալիքներ»,-գրել է Թրամփը։

Ի պատասխան Թրամփի գրառման՝ Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի համարձակվի հարված հասցնել Իրանի 52 օբյեկտի, որոնց մասին խոսել է ԱՄՆ նախագահը: «Ապագայում հնարավոր հակամարտության պարագայում, չնայած կասկածում եմ, որ նրանք դրա համարձակությունը կունենան, պարզ կդառնա, թե ինչ վայրի կվերաբերեն այդ թվերը՝ 5 և 2»,-նշել է Մուսավին:

Այս խորագրի վերջին նյութերը