Սուլեյմանիի սպանությունից հետո Շվեդիան Իրաքում դադարեցնում է ռազմական հրահանգիչների առաքելությունը
Շվեդիայի Զինված ուժերը դադարեցրել են Իրաքում ռազմական հրահանգիչների առաքելությունը Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող զարգացումներին և մեր գործունեությունը հարմարեցնում ենք իրավիճակին: Այնտեղ ներկայումս իրավիճակը բավական լարված է: Թեպետ մեր մասնագետները լավ պատրաստված են, ամեն դեպքում մենք ներկայումս դադարեցնում ենք առաքելությունը: Մեր մասնագետների անվտանգությունը կարևոր է ամեն ինչից»,-հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարարը: