Աշխարհ

04.01.2020 14:17


Լիբիայի ազգային բանակի հրամանատարը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին

Լիբիայի ազգային բանակի հրամանատարը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Խաֆտարը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի և արտաքին ուժերի ներխուժմանն հակազդելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը՝ նստավայրը Տրիպոլիում, Անկարայից ռազմական օգնություն էր խնդրել Խալիֆա Խաֆտարի հնարավոր հարձակման համատեքստում: Նշվել է, որ խոսքը «օդային, ցամաքային, ծովային» աջակցության մասին է:

Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հաստատել է թուրք զինվորականների ուղարկումը Լիբիա: «Մենք այսօր հայտարարում ենք ջիհադ և համընդհանուր մոբիլիզացիա: Զենք տրամադրվելու է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, զինվորականներին ու քաղաքացիական անձանց»-հայտարարել է հրամանատարը:

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր բանակին դրդում է մահվան:

Այս խորագրի վերջին նյութերը