Լրահոս

25.02.2011 10:45


Այսօր բողոքի գործողություն է տեղի ունենալու Երևանի քաղաքապետարանի մոտ

Այսօր բողոքի գործողություն է տեղի ունենալու Երևանի քաղաքապետարանի մոտ

Այսօր՝ ժամը 12–ին, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները հերթական անգամ բողոքի գործողություն են իրականացնելու Երևանի քաղաքապետարանի մոտ։ Հիշեցնենք՝ տեսնելով, որ Երևանի քաղաքապետարանն իրենց բողոքներին որևէ կերպ չի արձագանքում, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները որոշել էին ավելի կանոնակարգված պայքար տանել և ստորագրահավաք էին սկսել։ Բացօթյա առևտրով զբաղվող անձինք պահանջում են. «Չկիրառե՛լ այս հակաժողովրդական օրենքը և թույլատրել մեզ շարունակել վաստակել մեր ընտանիքի օրվա ապրուստը։ Իշխանություններին ահազանգում ենք, որ բացօթյա առևտուրն արգելելու հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի մի նոր ալիքի, և պետության ներսում է՛լ ավելի կսրի սոցիալական լարվածությունը»։

Պահանջագիրը ներկայացվելու է Երևանի քաղաքապետարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը