«Լիվա» սուպերմարկետի մոտ քաղաքացին սպառնացել է ածելիով վնասել իրեն
Հունվարի 2-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Լիվա» սուպերմարկետի մոտակայքում, քաղաքացին սպառնում է ածելիով վնասել իրեն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչ Հարութ Հ.-ն (ծնված 1984 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և սպառնում ածելիով վնասել իրեն:
Փրկարարները կանխել են ինքնավնասման փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունք: