Լրահոս

02.01.2020 13:46


Բախվել են Երևան-Թբիլիսի մարդատար գնացքն ու Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան. վերջինս, գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում

Բախվել են Երևան-Թբիլիսի մարդատար գնացքն ու Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան. վերջինս, գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում

Երեկ՝ հունվարի 1-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Զարթոնք գյուղի վարչական տարածքում բախվել են Հայաստան-Վրաստան էլեկտրագնացքն ու Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած Mercedes C180 մակնիշի 75 RQ 075 համարանիշի ավտոմեքանան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Օպերատիվ են գործել նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին ու նրա ուղևորին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, վարորդի կինն է, սակայն վերջիններս հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վթարից չեն տուժել։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդատար գնացքի ուղևորները նույնպես չեն տուժել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը