Լրահոս

24.02.2011 23:59


Ռուբեն Միրզախանյանն ընտրվել է մանկավարժական համալսարանի ռեկտոր

Ռուբեն Միրզախանյանն ընտրվել է մանկավարժական համալսարանի ռեկտոր

Տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր։ Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը: Քվեարկության արդյունքում Ռուբեն Միրզախանյանը ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր: Օրակագում ընդգրկված այլ հարցերի շարքում հաստատվել է բուհի 2010 թ. հաշվետվությունը և 2011թ. բյուջեն: Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի քարտուղար է ընտրվել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը