Լրահոս

02.01.2020 12:58


Նոր մանրամասներ՝ 38-ամյա վիրավոր պայմանագրային զինծառայողից

Նոր մանրամասներ՝ 38-ամյա վիրավոր պայմանագրային զինծառայողից

Հունվարի 1-ին տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ Օհանյանին պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան վարել է 39-ամյա Նարեկ Մելիքյանը։

Ավտոմեքենայի մեջ եղել են ուղևորներ՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ, 46-ամյա Ջիվան Միրազախնյանը, 23-ամյա Ռոման Ուսինյանը և 42-ամյա Կամո Առաքելյանը։ Ընթացքի ժամանակ Ջ. Միրազախնյանը իր ձեռքի «Իժ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով անզգուշաբար կրակել է Կ. Օհանյանի ոտքին՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Նարեկ Մելիքյանը և վիրավոր Կ․ Օհանյանը վերջինիս պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածով երթևեկելիս Տավուշի մարզի «Եղնիկասար» կոչվող տարածքում «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի, որսորդական, ողորկափող հրացանից ավտոմեքենայի սրահում անզգուշությամբ կրակել էր ոտքին և ստացել նշված վնասվածքները։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Կ․ Օհանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Այս խորագրի վերջին նյութերը