Լրահոս

25.02.2011 10:16


Դանակահարվածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 24-ին,  ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել Արթուր և Վարդան Ասատրյանները (մնացած տվյալները պարզվում են), որտեղ Արթուրը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վարդան Ասատրյանն ի վիճակի չէ հաղորդում տալու: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի վայրը և հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությունը վարում է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինը:

Այս խորագրի վերջին նյութերը