Լրահոս

25.02.2011 10:05


Քադաֆիի որդին անցել է ընդդիմության կողմը

Քադաֆիի որդին անցել է ընդդիմության կողմը

Ինչպես հաղորդում է իրանական «PressTV» հեռուստաընկերությունը, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ–Իսլամը, միացել է ընդդիմությանը։

«PressTV»–ի տվյալներով՝ Սաիֆ ալ–Իսլամ Քադաֆին, որին հայրը հանձնարարել էր ապահեվել ուժային կառույցների հավատարմությունն ու թույլ չտալ նրանց անցնել ընդդիմության կողմը, փետրվարի 24–ին միացել է Բենգազի քաղաքի ցուցարարներին։ Ընդ որում, այդ քաղաքը, որը Լիբիայում մեծությամբ երկրորդն է՝ արդեն մի քանի օր է գտնվում է ընդդիմության հսկողության տակ։

Իրանական հեռուստաընկերությունը նաև հայտնում է, որ Սաիֆ ալ–Իսլամը այդ կերպ հասկացրել է, որ իր հայրը քննարկում է պաշտոնանկ լինելու սպառնալիքի անխուսափելիության դեպքում կամ ինքնասպան լինելու, կամ էլ Հարավային Ամերիկա փախչելու հարցը։ Նշենք նաև, որ բացի իրանական այս հեռուստաընկերությունից, ուրիշ ոչ մի աղբյուր չկա, որն հաստատում է, որ Քադաֆիի որդին անցել է ընդդիմության կողմը։  

Այս խորագրի վերջին նյութերը