Լրահոս

25.02.2011 09:57


Այսօր հանդիպելու են Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը

Այսօր հանդիպելու են Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը

Այսօր ՀՀ նախահագ Սերժ Սարգսյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսված է, որ այսօր ցերեկը՝ Սանկտ Պետերբուրգում, տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Թե հանդիպման օրակարգում ի՞նչ հարցեր են ընդգրկված, չի մանրամասնվում։ Սակայն ակնկալվում է, որ երկու երկրների նախագահները քննարկելու են Հայաստանին մատակարարվող գազի նոր սակագնի և Լեռնային Ղարաբաղի հարցերը։

Նշենք, որ մարտի 5-ին էլ Սոչիում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի շրջանակներում քննարկվելու է ԼՂ հիմնախնդիրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը