Դպրոցի տնօրինությունը, ուսուցչական անձնակազմը խիստ մտահոգված են
Արմավիրի մարզի Գր. Նարեկացու անվան N 2 ավագ դպրոցի տնօրինությունը, ուսուցչական անձնակազմը և ծնողները խիստ մտահոգված են վերջին օրերին զանգվածային տարբեր լրատվամիջոցներով մեր դպրոցի հասցեին շրջանառվող լուրերի առթիվ: Ստեղծված իրավիճակը ոչ միայն չի նպաստում դպրոցում առաջացած խնդիրների լուծմանը, այլ ստեղծում է բարոյահոգեբանական լարված մթնոլորտ, որը խաթարում է մեր բնականոն աշխատանքը: Սույն հայտարարությամբ դիմում ենք բոլոր լրատվամիջոցներին` խնդրելով չմիջամտել մեր դպրոցում ծագած ներքին խնդիրներին:
Արմավիրի մարզի Գր. Նարեկացու անվան N 2 ավագ դպրոցն ունի վերադաս մարմին` հանձին ԿԳ նախարարության, որը տեղյակ է ծագած խնդրի մանրամասներին և իր միջամտությունն է հանդես բերել իրավիճակի կարգավորման գործում:
Ավագ դպրոցները գտնվում են կայացման փուլում և ցանկացած ոչ սրտացավ և անտեղյի միջամտություն կարող է ապակայունացնել իրավիճակը, խանգարել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դժվարին գործին: