Եթե Հայաստանը չլիներ ԵԽ անդամ և որոշակի պարտավորություններ չունենար, ՍԴ բոլոր դատավորները վաղուց արդեն առնվազն կալանավորված կլինեին. Ավետիք Իշխանյան
Ինձ չի համոզում Գլխավոր դատախազության և արդարադատության նախարարի խոսքը, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցով անձեռնմխելիություն գոյություն չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով` հայտնի իրավական նորմեր կան, որ եթե օրենքը մեղմացնող է, ապա այդ ժամանակ է ուժի մեջ, եթե խստացնող է, ապա նախկին օրենքն է գործում, իսկ Հրայր Թովմասյանը նախկին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ է դարձել ՍԴ դատավոր:
«Այս առումով ես կարծում եմ, որ նրա անձեռնմխելիությունն ապահոված է նախկին Սահմանադրությամբ: Երկրորդ խնդիրը հետևյալն է. իշխանությունը ցանկանում է ամեն գնով ազատվել ՍԴ անդամներից՝ հատկապես Հրայր Թովմասյանից: Մնացած բոլոր տիպի լուրջ դեմքով իրավական վերլուծություններն ինձ համար ծիծաղելի են»,- ասաց իրավապաշտպանը:
Նա նշեց, որ իշխանությունն ուզում է ազատվել Հրայր Թովմասյանից, քանի որ վերջինս չի ցանկանում ենթարկվել իշխանություններին: Նրա խոսքով, եթե ՍԴ-ն չընդուներ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը կամ հետ վերադարձներ, ապա Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ խնդիր չէր լինի:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, Ավետիք Իշխանյանն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միջազգային հանրությունից մեծ սպասելիքներ չունի:
«Միջազգային կառույցները կարող են միայն օժանդակել, բայց մեր փոխարեն հարց չեն լուծելու: Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը, թերևս, ինչ-որ վերաբերմունք կարտահայտի, բայց դա կարող է որոշիչ չլինել ՀՀ իշխանությունների համար»,-ասաց նա։
Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ եթե Հայաստանը չլիներ Եվրոպայի խորհրդի անդամ և որոշակի պարտավորություններ չունենար, ապա ՍԴ բոլոր դատավորները վաղուց արդեն առնվազն կալանավորված կլինեին, եթե ոչ` ավելի դաժան ճակատագրի արժանացած կլինեին: «Ամեն դեպքում, միջազգային պարտավորությունները զսպում են ՀՀ հեղափոխական իշխանություններին»,-նկատեց Իշխանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Օրենքի ստորագրումից հետո, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց:
Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: