Գյուղացին արել է հնարավորը, Կառավարությունն է կասկածելի ծրագրեր առաջարկել․ Հրաչ Բերբերյան
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ ԲերբերյանըNEWS.am-ի հետ զրույցում ամփոփեց 2019 թվականին գյուղատնտեսական տարին: Նա շեշտեց՝ պաշտոնական տվյալներով՝ ոլորտում 7 տոկոս անկում կա, սակայն իրենց գնահատմամբ՝ անկումը ոլորտում կազմում է 15 տոկոս:
«Այդ թվերը, ինչպես վարչապետն ասաց, օդից հավաքված թվեր են եղել նախկինում, այսօր էլ՝ գյուղապետի ինստիտուտն է գործում, էնտեղից գալիս է մարզպետարան՝ էնտեղ ավելի լավ են նկարում, հետո գալիս է էկոնոմիկայի նախարարություն, նրանք էլ ամփոփում են ու տալիս են վիճակագրության վարչություն եւ ստացվում են սուտ թվեր, մանկական խաղ են խաղում էլի: Պետք է մաքրվենք այն կադրերից, ովքեր բնագավառից հեռու մարդիկ են, այդ ժամանակ հաջողություն կունենանք: Էն անձինք, որ փողոցում քայլել են, մտածել են, որ քայլելով կարող են ղեկավարել, ցավոք սրտի այդպես չէ»,-ասաց նա:
Նրա խոսքով` ցորենի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները հաջորդ տարի կպակասեն․ «Հայաստանն այն երկիրն էր, որ 4 տարի առաջ 56 հազար տոննա կարտոֆիլ էր արտահանում, իսկ էս տարի սկսել ենք Բելառուսից, ինչ-որ երկրներից կարտոֆիլ ներկրել: Սա կարծում եմ՝ միտումնավոր է արվում, որ մեր տնտեսությունը քայքայեն, եւ առաջին հարվածը գյուղատնտեսությանը գյուղնախարարության փակելն էր»։
Գյուղատնտեսն, անդրադառնալով նոր իշխանությունների կողմից առաջարկվող «խելացի գոմեր» նախագծին, ասաց՝ դա այն մարդիկ են առաջարկում, որոնք երբեք գոմ չեն տեսել:
«Էդ գոմերը ժամանակավոր շենքեր են, շատ էժան, Աֆրիկայում են նման փորձեր արել, փորձում են Հայատսանը հավասարեցնել Աֆրիկային, բայց մեր բնակլիմայական պայմաններին դա չի համապաատասխանում, մեզ պետք է են ամուր, սեյսմակայուն շինություններ»,-ասաց նա:
Անդրադառնալով մսամթերքի շուկային` գյուղատնտեսը նկատեց, որ այս տարի մի փոքր թանկացել է տավարի միսը, խոզի միսն էլ անկում է ապրել, սակայն մսի շուկայում լճացում կա. «Ավելի շատ միս կա շուկայում, քան գնում են, այսինքն բնակչության գնողունակությունն է ընկել, ինչը նշանակում է հիմա ավելի շատ են արտագաղթում, քան նախկինում»:
Նրա խոսքով` գյուղացին արել է հնարավորը, սակայն Կառավարությունը «կասկածելի» ծրագրեր է առաջարկել, որոնք չեն գործելու, դրանցից է, օրինակ, ապահովագրությունը գյուղատնտեսությունում, որը չի գործելու:
Հրաչ Բերբերյանը վերջում շնորհավորեց գյուղացիների եւ այն մարդկանց Նոր տարին, ովքեր գյուղի նկատմամբ հոգատար են:
Գյուղացին արել է հնարավորը, Կառավարությունն է կասկածելի ծրագրեր առաջարկել․ Հրաչ Բերբերյան
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը NEWS.am-ի հետ զրույցում ամփոփեց 2019 թվականին գյուղատնտեսական տարին: Նա շեշտեց՝ պաշտոնական տվյալներով՝ ոլորտում 7 տոկոս անկում կա, սակայն իրենց գնահատմամբ՝ անկումը ոլորտում կազմում է 15 տոկոս: