Ամեն տարվա ավարտին ընդունված է արձանագրել տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, նայել «հաշվեկշիռը», «գույքագրել» եղած–չեղածը։
Եվ այսպես.
Տարվա շունը
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, տարվա շան դափնիները միշտ կգնան «Չալոյին»։
Թեև շանը, ի տարբերություն մյուս քայլարածների, պաշտոն չտվեցին, բայց «զատո» այդ չորքոտանին ապրում է պետբյուջեի միջոցներով համեստորեն վերանորոգված կառավարական առանձնատանը, ինչը հաջողվել է Գյումրիից Երևան հասած ոչ բոլոր հեղափոխականներին։
Տարվա խոզը
Տարվա խոզի կարգավիճակը կարելի է տալ չմորթված այն խոզերին, որոնց ազգային բդերը հեղափոխական հրովարտակով այս տարի չեն հայտնվի տոնական սեղաններին, այլ կփոխարինվեն կոսմոպոլիտ հոթ դոգով։
Տարվա գիրքը
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, տարվա գիրքը մեզանում կլինի «Անասնաֆերման»։ Դրա հետ 2019–ին կարողանում էր մրցակցել միայն Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքը։
Տարվա շատակերը
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս շատ չուտել ու հատկապես հին բաներ չուտել, բայց անցնող տարվա ընթացքում նա իր ստամոքսը լցնում էր հին ու նոր, չոր ու փափուկ, եփած ու չեփած, տաք ու սառը ամեն ինչով։ Այնպես որ տարվա շատակերին գտնելու հարցում մեծ դժվարությունների չհանդիպեցինք։
Տարվա սովածը
Թող զարմանալի չթվա, բայց տարվա սովածը նույն ինքը տարվա շատակերն է, քանզի կարող է մարդու ստամոքսը լցվել, բայց երբ աչքն է անկուշտ, ապա ոչինչ չես կարող անել։
Ի դեպ, գալիք տարին մկախառն առնետի կամ առնետային բնավորության մկան տարի է։ Իսկ դա նշանակում է, որ ով շատ ուտի, կընկնի պույ–պույ մկնիկի օրը, ով մտավ «վերանորոգված» կոկոսի մեջ ու այնքան կերավ, որ չէր կարողանում դուրս գալ մեջից։
Տարվա փախուստը
Եթե հավատալու լինենք նիկոլենց ասածին, ապա իրենց հաջողվել է կառավարական առանձնատնից ընտանիքով ու «Նիսսան քաշքայով» աննկատ դուրս գալ և գնալ «ժողովրդի» աներձագի հետ հանդիպման։
Նրանք այնպես էին փախել տանից, որ անգամ ՀՀ թիվ մեկ ուսապարկ բռնող Ղազար անունով թիկնապահը չէր իմացել (Ղազարն, ըստ որոշ տեղեկությունների, «Սերժի Վաչո» է աշխատում)։
Թե քանի իդիոտհպարտ քաղաքացի հավատաց այդ «Փախուստ» անունով հնդկական սերիալին, թողնենք կոոպերատիվ Գելափի հաշվելուն։
Տարվա օլիգարխը
Սամվել Ալեքսանյանը մրցակցությունից դուրս է։ Ճիշտ է, նա արդեն օլիգարխ չէ, այլ հեղափոխականների «սրտի սեփականատերը», բայց տուրք տալով հին կարծրատիպերին՝ նրան շարունակում ենք օլիգարխ ընկալել։
Տարվա աներձագը
Նիկոլի պարագայում Հրաչյան միշտ կմնա որպես տարվա աներձագ «Փախուստ» ֆիլմում զարմացողի դերակատարում իրականացնելու համար։
Տարվա անմեղսունակը
Ինչպես հասկացաք, քայլարած պատգամավոր Աղազարյան Հովիկն անմրցանակ չի մնում։
Տարվա ջուջուլակերը
Սա հավաքական կերպար է։ Նիկոլի ամեն մի բլթոցին «լայք» տվողներն են սրանք։
Տարվա հեղափոխական ուտելիքը
Նոր տարվա գիշերը հրապարակում վաճառվելիք բրդուճը և հոթ դոգը։
Տարվա հակահեղափոխական ուտելիքը
Պիցցա։
Տարվա ՕԵԿ-ը և Արթուր Բաղդասարյանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն և Էդմոն Մարուքյան։
Տարվա վնգստացող դատավորը
«Հրաչ», Աննա Դանիբեկյան, Արմեն Դանիելյան... ցուցակը շարունակելի է։
Տարվա խայտառակագույն նշանակումը
Ստեփան Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելը։
Տարվա Շվոնդերը
Դանիել Իոաննիսյան։
Տարվա պետպատվերով «դանոսչիկը»
«Անկախ» պատգամավոր և բազմակի օգտագործման հաճախորդ Արման Բաբաջանյան։
Տարվա սատանայափնտրիչը
Նիկոլ Փաշինյանը 2019-ին փնտրում էր սատանաներին, բայց հայտնի չէ, թե արդյոք գտա՞վ նրանց, թե՞ ոչ։ Համենայնդեպս զոհեր և վիրավորներ չկան։
Տարվա թալանը
Տվյալ դեպքում մի դեպքով չենք պրծնի, քանզի թալանը ամեն տեղ է ու անընդհատ։ Պաշտոնյաներին գաղտնի ձևով պարգևավճարներ տալը, «Կամազային» սկանդալը, շինթույլտվությունների կոռուպցիոն ռիսկը, բյուջեից Նիկոլի «կայֆերը» ֆինանսավորելը, թանկարժեք շրջագայությունները, ինքնաթիռի «միսը» և այլն։
Տարվա «տնտեսական հեղափոխականը»
ՀԴՄ կտրոնը։
Տարվա կամակատարները
Վնգստացող դատավորները, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը և բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներն էին կատարում։
Տարվա հպարտ ու հեղափոխական կենդանին
Թեև տարին խոզի էր, բայց հեղափոխական կենդանի է շարունակում մնալ հպարտ ոչխարը։
Թերևս այսքանը։ Ցտեսություն բդազերծ ու բլինչիկատյաց հռչակված տարի։
Խոզի տարվա խոզությունները

Թե քանի իդիոտ հպարտ քաղաքացի հավատաց այդ «Փախուստ» անունով հնդկական սերիալին, թողնենք կոոպերատիվ Գելափի հաշվելուն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Հայկ Ուսունց