Լրահոս

25.02.2011 09:02


ՔԶՀԿ Ֆրանսիայի մասնաճյուղը պատրաստ է միանալ Շառլ Ազնավուրի նախաձեռնությանը

ՔԶՀԿ Ֆրանսիայի մասնաճյուղը պատրաստ է միանալ Շառլ Ազնավուրի նախաձեռնությանը

Հաշվի առնելով վերջերս Wikileaks-ի կողմից գատղնազերծած փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է «թաղել» Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող ֆրանսիական օրինագիծը Սենատում, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղը իր խորը անհանգստությունն է հայտնում` փետրվարի 25-ին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահի կողմից այդ օրինագծի հնարավոր շահարկման առնչությամբ:

Մասնաճյուղն իր աջակիցների հետ միասին կոչ է անում Ֆրանսիայի նախագահին`չափազանց զգույշ լինել Թուրքիայի ուղղությամբ քաղաքական որոշումների կայացման հարցում` ելնելով զուտ սեփական քաղաքական շահերից:

Հարկ է միայն նշել, որ 2012թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում Սարկոզիի ընտրվելու համար վճռորոշ կարող են լինել ոչ թե 80-հազարանոց թուրքական ընտրազանգվածի, այլ շուրջ կեսմիլիոնանոց ֆրանսիահայ համայնքի ձայները:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղը հայտնում է իր պատրաստակամությունը` միանալ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հնարավոր նախաձեռնությանը, ըստ որի օրինագծի ընդունմանը Սարկոզիի միջամտության դեպքում կոչ է անելու ֆրանսիահայությանը երկրի հաջորդ նախագահական ընտրություններում չքվեարկել Սարկոզիի օգտին:

Ֆրանսիայի նախագահը, Թուրքիայի նախագահը և ընդհանրապես միջազգային ողջ հանրությունը պետք է հասկանա, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը անկասելի գործընթաց է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ աշխարհում: Ուստի, քաղաքական շահարկումներն այդ հարցում, որ դատապարտելի են, որևէ արդյունք չեն հասնի:

Սասուն Հովհաննիսյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը