Քաղաքական

30.12.2019 13:22


«Պահպանեք սահմանադրական օրենքի պահանջները». ՍԴ 7 դատավորների հայտարարությունը

«Պահպանեք սահմանադրական օրենքի պահանջները». ՍԴ 7 դատավորների հայտարարությունը

Սահմանադրական դատարանի 7 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում են քրեական վարույթի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները:

Հայտարարությունում ասվում է.

««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաեւ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի եւ դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը՝ ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն:

Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները: Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ եւ անաչառ:

Ալվինա Գյուլումյան

Արեւիկ Պետրոսյան

Արման Դիլանյան

Հրանտ Նազարյան

Աշոտ Խաչատրյան

Արաիկ Թունյան

Ֆելիքս Թոխյան»:

Այս խորագրի վերջին նյութերը