Լրահոս

24.02.2011 17:47


Սարկոզին մի քանի ժամով կայցելի Թուրքիա

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի 25-ին աշխատանքային կարճատև այցով մեկնելու է Անկարա: Նշվում է, որ Սարկոզիի այցը տևելու է մի քանի ժամ։ Նախատեսվում են նրա հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկելու են G-20-ին առնչվող հարցեր և միջազգային ու տարածաշրջանային նշանակության տարբեր խնդիրներ:

Այս խորագրի վերջին նյութերը