Լրահոս

24.02.2011 17:45


ՆԱՏՕ-ն մտադիր չէ խառնվել Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին

ՆԱՏՕ-ն մտադիր չէ խառնվել Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ զանգվածային ընդվզումները դաշինքի համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն օգնության որևէ խնդրանք կամ պահանջ դեռևս չի ստացել։

-Ամեն դեպքում, բոլոր գործողությունները պետք է հիմնվեն ՄԱԿ-ի մանդատի վրա,-հայտարարել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, թե Լիբիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացասական հետևանքներ են ունենալու։ Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆիի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը շարունակվում են փետրվարի 15-ից։

Այս խորագրի վերջին նյութերը