Լրահոս

28.12.2019 21:45

Բերման են ենթարկել «Բալի» հյուրանոցային համալիրի 24-ամյա մենեջերին

Բերման են ենթարկել «Բալի» հյուրանոցային համալիրի 24-ամյա մենեջերին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Ժամը 05:05-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, իսկ նրան տեղափոխած քաղաքացին հայտնել է, որ վիրավորին հիվանդանոց է տեղափոխել «Երազ» բնակելի թաղամասից:

Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մանուկ Անդրեասյանն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Մ. Անդրեասյանը տեղափոխվում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Մ. Անդրեասյանը փորձել է մոլորեցնել բժիշկներին ու իրավապահներին, թե ինքը «Երազի» այգում վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 28 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Վանեսյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Անդրեասյանի որովայնին: Նույն օրը քրեական հետախույզները հայտնաբերում են Գ. Վանեսյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում՝ ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ Գ. Վանեսյանը աշխատում է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Բալի» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։