«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ
ՀՀ օրենքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք ) 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Ոuտիկանության գլխավոր խմբի պաշտոններում ատեuտավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոuտիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոuտիկանության ավագ խմբի պաշտոն, իuկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչեւ uահմանված ժամկետը լրանալը:Ոuտիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը 8 տարի զբաղեցրել են ոuտիկանության միջին խմբի պաշտոն, որից առնվազն վերջին երեք տարին՝ բաժանմունքի պետի տեղակալի կամ հատկապեu կարևոր հանձնարարություններով ավագ տեuուչի, հատկապեu կարևոր գործերով ավագ քննիչի, հատկապեu կարևոր գործերով ավագ oպերլիազորի պաշտոններ:Ոuտիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոuտիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:Ոuտիկանության ավագ խմբի պաշտոններում ատեuտավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոuտիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի` ոuտիկանության միջին խմբի պաշտոն:>>: Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.<<Հոդված 17. Ոստիկանության ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելըՈuտիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` ոuտիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իuկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչեւ uահմանված ժամկետը լրանալը»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ ՀՀ օրենքի նախագծի 1. Անհրաժեշտությունը.Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ոստիկանությունում խնդիրներ են առաջանում ծառայողների պաշտոնեական առաջխաղացման ընթացքում: Բացի այդ, նախագծի նպատակն է նաև նախատեսել հնարավորություն՝ ոստիկանության ծառայողին իր ցանկությամբ փոխադրվելու այլ պաշտոնի և /կամ/ ծառայության այլ վայր` նախքան մեկ տարի ծառայելը:2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.1) Գործող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք երեք տարի զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի պաշտոն, ինչը հնարավորություն չի ընձեռում նախքան նշված ժամկետը լրանալը ավագ խմբի պաշտոն զբաղեցնող, առաջխաղացման արժանի ծառայողներին նշանակել գլխավոր խմբի պաշտոնում:2) Գործող օրենքով ոստիկանության միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները չեն կարող զբաղեցնել գլխավոր խմբի պաշտոն, ինչը հնարավորություն չի տալիս ոստիկանության միջին խմբի պաշտոն զբաղեցնող փորձառու ծառայողներին նշանակել գլխավոր խմբի պաշտոնում:3) Գործող օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է, որ ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի և /կամ/ ծառայության այլ վայր՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, ինչը խոչընդոտում է ոստիկանության ծառայողին մինչև նշված ժամկետի լրանալը տեղափոխվել այլ պաշտոնի և /կամ/ ծառայության այլ վայր:3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Օրենքի նախագծի ընդունմամբ գործող քաղաքականության մեջ, ըստ էության, փոփոխություններ չեն առաջանա:4. Կարգավորման նպատակը և բնույթը.Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ոստիկանության միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին, ինչպես նաև ավագ խմբի պաշտոն զբաղեցնող այն ծառայողներին, ովքեր ավագ խմբի պաշտոն են զբաղեցրել երեք տարուց պակաս, նշանակել գլխավոր խմբի պաշտոնում, ինչպես նաև ոստիկանության ծառայողներին հնարավորություն կընձեռվի իրենց ցանկությամբ տեղափոխվել այլ պաշտոնի և /կամ/ ծառայության այլ վայր` մինչև ծառայության մեկ տարին լրանալը:5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, իրավական ապահովման վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից:6. Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունմամբ կվերացվեն ոստիկանության ծառայողների պաշտոնեական առաջխաղացմանը խոչընդոտող և ոստիկանության ծառայողի ցանկությամբ այլ պաշտոնի և /կամ/ ծառայության այլ վայր տեղափոխվելու սահմանափակումները:

ՀՀ Ոստիկանություն