Լրահոս

24.02.2011 17:02


Փորձագետ. «Ղարաբաղյան հակամարտությունը ամենավտանգավորն է տարածաշրջանում»

Բրիտանացի փորձագետը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության հանդեպ Եվրոպայի վերաբերմունքը։

«Չաթամ Հաուս» Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ Ջեյմս Նիքսի խոսքերով՝ արևմտյան երկրները թերագնահատում են ղարաբաղյան հակամարտության խնդիրը, սակայն իրականում այն ամենավտանգավորն է տարածաշրջանում։

Ինչպես ընդգծում է քաղաքագետը, այս հակամատրությունը շատ ավելի վտանգավոր է, քան հետխորհրդային տարածքի ցանկացած այլ խնդիր՝ հարավօսականը, աբխազականը, մերձդնեստրյանը։ Արևմտյան երկրներն ավելի մեծ նշանակություն են տալիս Իրանի, Իրաքի և Աֆղանստանի խնդիրների լուծմանը՝ շրջանցելով ղարաբաղյան խնդիրը։ Ցավոք, այս հակամարտության մասին տեղեկությունները չափազանց քիչ են։ Իրերի այդպիսի դասավորվածությունն անթույլատրելի է։

Շատ կովկասագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թերագնահատումը կարող է արյունահեղության բերել։

Փորձագետը նաև կարծիք է հայտնել, թե խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գրեթե սառեցված է։ Իսկ որոշ շրջանակներում կարծիք է արտահայտվում, թե Ֆրանսիայի փոխարեն որպես համանախագահող կարող է հանդես գալ Եվրամիությունը։

Այս խորագրի վերջին նյութերը