Լիբիայի ընդդիմությունը իր վերահսկողությունն է սահմանել երեք քաղաքների վրա
Միջազգային ԶԼՄ–ները հայտնում են, որ Լիբիայի ընդդիմության կողմնակիցները այսօր իրենց վերահսկողության տակ են վերցրել Լիբիայի արևմուտքում գտնվող երեք քաղաքներ։
«BBC» հաղորդել է, որ ընդդիմությունը ղեկավարում է Էզ–Զավիա և Զուվարա քաղաքները։
«CNN»–ի տվյալներով՝ Լիբիայի անվտանգության ուժերը լքել են Միսուրատավ քաղաքը։
Միևնույն ժամանակ «The Guardian» թերթը հայտնում է, որ ականատեսների պատմածների համաձայն՝ընդդիմությունը շարունակում է պայքարը Լիբիայի արևելքում։
Մասնավորապես, Բենգազի քաղաքում ցուցարարները բուլդոզերներ են օգտագործել լքված ռազմական բազայի պատերը գետնին հավասարեցնելու համար։ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այժմ ընդդիմության կողմնակիցներին բաժանում են այդ բազայում հայտնաբերված զենքերը։