Աշխարհ

27.12.2019 20:40


Քաղցկեղը կանխելու պարզ միջոց է բացահայտվել

Քաղցկեղը կանխելու պարզ միջոց է բացահայտվել

ԱՄՆ-ում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ Չանի հանրային առողջապահության դպրոցի գիտնականները քաղցկեղը կանխելու պարզ միջոց են բացահայտել: Պարզվել Է, որ ֆիզիկական վարժություններն օգնում են նվազեցնել յոթ տեսակի չարորակ ուռուցքների զարգացման ռիսկը: Այդ մասին ասված Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել Է 750 հազար պացիենտ: Նրանք գնահատել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակը, ինչպես նաեւ հետազոտություն անցել քաղցկեղի 15 տեսակով հիվանդանալու դեպքերի բացահայտման համար: Պարզվել Է, որ չափավոր ինտենսիվությամբ վարժությունները (շաբաթվա ընթացքում 7,5-15 ժամ) վիճակագրական տեսակետից արժանահավատորեն նվազեցրել են յոթ տեսակի չարորակ ուռուցքների զարգացման ռիսկը:

Այսպես, ֆիզիկական ակտիվությունը կապված Է տղամարդկանց մոտ հաստ աղիի քաղցկեղի զարգացման ավելի ցածր հավանականության հետ (շաբաթվա ընթացքում 7,5 ժամի դեպքում՝ ութ տոկոսով. շաբաթվա ընթացքում 15 ժամի դեպքում՝ 14 տոկոսով), կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղի (6-10 տոկոսով), Էնդոմետրիայի քաղցկեղի (10-18 տոկոսով), երիկամի քաղցկեղի (11-17 տոկոսով), միելոմայի (14-19 տոկոսով), լյարդի քաղցկեղի (18-27 տոկոսով) եւ նեխոջկինյան լիմֆոմայի (կանանց մոտ 11-18 տոկոսով):

Այս խորագրի վերջին նյութերը