Քաղաքական

27.12.2019 16:44

Ակցիա Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Արմեն Թավադյանի․ ԶԼՄ 13 ներկայացուցիչ անձնական երաշխավորություն է ներկայացրել (տեսանյութ)

Ակցիա Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Արմեն Թավադյանի․ ԶԼՄ 13 ներկայացուցիչ անձնական երաշխավորություն է ներկայացրել (տեսանյութ)

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Գլխավոր դատախազությանը ներկայացրել է ԶԼՄ 13 ներկայացուցչի անձնական երաշխավորությամբ միջնորդություն՝ Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:

«Միջնորդությունները, որոնք ներկայացվում են վարույթն իրականացնող մարմնին, պետք է քննվեն, և դրանց պետք է պատասխանեն անմիջապես, այսինքն՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: Գիտենք, որ դեկտեմբերի 30-ը աշխատանքային օր է, և ակնկալում ենք այդ օրը ստանալ պատասխան»,-ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ, եթե խոսքը անձին կալանավորելու մասին է, հաշվի չի առնվում տվյալ օրվա աշխատանքային լինել-չլինելու հանգամանքը:

Փաստաբանը չի նշել ԶԼՄ 13 ներկայացուցչի անունները՝ հաշվի առնելով, որ ցանկացած անձ կարող է թիրախավորվել: Նա ասել է, որ հայտարարությունը տարածվել է «5-րդ ալիքի» միջոցով, ու ցանկացած անձ կարող է միանալ հրապարակային հայտարարությանը:

«Նկատի ունենալով այն, որ պարոն Թավադյանի կալանքը ակնհայտ ապօրինի է, անձնական միջնորդությունը կարող է հիմք հանդիսանալ: ԶԼՄ 13 ներկայացուցիչները հայտնի անձինք են, ներկայացնում են խմբագրություններ, որոնց դերն ու հեղինակությունը, կարծում եմ, չպետք է կասկածի տակ դրվի»,-ասել է փաստաբանը:

Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել Արմեն Թավադյանի աջակիցների ակցիան: Նրանք «ընտրովի արդարադատություն», «քաղբանտարկյալների երկիր» պաստառներով՝ պահանջում են դադարեցնել, իրենց խոսքով, Արմեն Թավադյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։