Լրահոս

24.02.2011 16:31


Փարիզի ՄՀՖԻ–ում հանդիպում ԼՂՀ նախագահի հետ

Փարիզի ՄՀՖԻ–ում հանդիպում ԼՂՀ նախագահի հետ

2011թ. մարտի 8-ին, Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այս մասին հղում անելով ինստիտուտի կայքին գրում է «ԱրցախՆյուզ»–ը: 17 տարի անց 1994թ. զինադադարից, ո՞ր փուլում է ղարաբաղյան հակամարտությունը, ի՞նչ զարգացումներ են հնարավոր մոտ ապագայում, ի՞նչ դեր է խաղում Մինսկի խումբը. սրանք են հանդիպմանը քննարկվելիք հիմնական հարցերը:

Հանդիպումը վարելու է Ինստիտուտի գործադիր տնօրեն Դոմինիկ Դավիդը:

Համաձայն «Foreign Policy» ամսագրի 2010թ. հունվարի համարի, 2009թ. երեք տարի անըդնմեջ ՄՀՖԻ-ն դասվել է ԱՄՆ-ից դուրս աշխարհի 10 ամենաազդեցիկ վերլուծական կենտրոնների շարքը: Փենսիլվանիայի Համալսարանի անցկացրած այս հետազոտությունն ընդգրկում էր 170 երկրի 5500 վերլուծական կենտրոններ:

Բացի հետազոտական աշխատանքներից ՄՀՖԻ-ն ամեն տարի կազմակերպում է բազմաթիվ միջազգային դեբատներ և կոնֆերանսներ ֆրանսիացի և համաշխարհային առաջատար դեմքերի մասնակցությամբ: Վերջին տարիների հյուրերի թվում կարելի է հիշել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոյին, Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուին, Չեխիայի նախագահ Վակլավ Կլաուսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին, Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆին և այլոց:

Այս խորագրի վերջին նյութերը