1908թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո երիտասարդության շրջանում սպորտի և մարմնամարզության զարգացման հարցը հայտնվեց հայ համայնքի ուշադրության կենտրոնում: Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում մարմնամարզության և սպորտի հանդեպ հետաքրքրության ծավալման և պրոֆեսիոնալ մարմնամարզիկների ասպարեզ գալուն զուգընթաց արհրաժեշտություն էր առաջացել մարմնակրթությունը մասսայականացնելու համար ստեղծել մի պարբերական, որը կնպաստեր մարմնակրթութան զարգացմանը: Ահա այդ հրամայականով 1911թ. փետրվարին Կ.Պոլսում լույս տեսավ հայկական մարզական անդրանիկ ամսագիրը` «Մարմնամարզը»: Կարելի է փաստել, որ եթե մարմնամարզական շարժումն արևմտահայ իրականության մեջ մտավ Օսմանյան կայսրության տարածքում գործող օտարերկրյա և, հատկապես, ամերիկյան քոլեջների միջոցով, ապա դրա «հայկականացումը» տեղի ունեցավ Շավարշ Քրիսյանի կողմից հրատարակվող «Մարմնամարզ» ամսագրի (1911-1914թթ.) շնորհիվ: Հանդեսի վարչական տնօրեն-պատասխանատու նշանակվեց Կարո Ունճյանը: Սկզբնական շրջանում պարբերականը լույս էր տեսնում արևմտահայ գրող-հրապարակախոս Հակոբ Սիրունու անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ: «Մարմնամարզը» դարձավ Օսմանյան կայսրության մարզական առաջին պարբերականը` յուրօրինակ երևույթ հանդիսանալով արևմտահայ մամուլի պատմության մեջ: Ի սկզբանե «Մարմնամարզ»-ի առջև ծառացել էին մի քանի կարևորագույն խնդիրներ: Նախ` հանրահռչակել մարզական կյանքը, նպաստել մարմնակրթության ու սպորտի նկատմամբ հետաքրքրության արթնացմանը, հատկապես Արևմտյան Հայաստանի հայաբնակ քաղաքներում ու գյուղերում, տեղեկություններ հաղորդել կայսրության տարածքում և աշխարհում տեղի ունեցող մարզական իրադարձությունների մասին և հայկական մարզական ակումբների գործունեության ու առաջնությունների կազմակերպման համակարգողի դեր կատարել: «Մարմնամարզի» էջերում մեծ տեղ էր հատկացված հայ և օտար հեղինակների` մարմնակրթության, առողջապահության, մանկավարժության, սպորտի զարգացման թեմաներով հրապարակումներին: «Մարմնամարզի» շնորհիվ հաջողվեց նախաձեռնել և անցկացնել Հայկական օլիմպիական խաղեր: Մրցումներին իրենց մասնակցությունը բերեցին Կ.Պոլսի գրեթե բոլոր մարմնամարզական ակումբները: Առաջին Հայկական օլիմպիական խաղերն անցկացվեցին 1911թ. մայիսի 1-ին Կ.Պոլսի «Յունիոն» ակումբի մարզարանում շուրջ 2000 հանդիսատեսի ներկայությամբ: Ուշագրավ է նաև այն փաստը, որ եթե առաջին համարներում «Մարմնամարզը» լույս էր տեսնում որպես պատկերազարդ ամսաթերթ, ապա հաջորդ համարներում այն հանդես եկավ որպես «Օրկան Ազգային ֆիզիքական Վերածնութեան», իսկ այնուհետև` «Օրկան Ազգային ֆիզիքական կրթութեան» խորագրերով` դրանով իսկ շեշտադրելով իր իրական կոչումը, միաժամանակ վերածվելով Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում մարզական կյանքը խթանող կարևորագույն գործիքի և միջոցի: Թողարկման առաջին տարում` 1911թ., «Մարմնամարզը» հրատարակվեց որպես ամսաթերթ` լույս տեսնելով 10 համարով: Երկրորդ տարում, ընդառաջելով ընթերցողների խնդրանքին, այն վերածվեց կիսամսյա հանդեսի, և 1912թ. լույս տեսավ 24 համարով: Տպարանների ու խմբագրատների հասցեների պարբերաբար փոփոխությունները հուշում են, որ թերթը նյութական դժվարություններ է կրել: «Մարմնամարզը» լույս տեսավ մինչև 1914թ.: Պարբերականի խմբագիր Շավարշ Քրիսյանը դարձավ երիտթուրքերի կողմից իրագործած Հայոց ցեղասպանության զոհ, իսկ «Մարմնամարզը» դադարեց լույս տեսնել:
«Մարմնամարզ» - 100