Լրահոս

27.12.2019 12:24

Շիրակի մարզում բախվել են ВАЗ 2109-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Շիրակի մարզում բախվել են ВАЗ 2109-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:05-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց, բախվել են Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գևորգ Ալեքսանյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 PՏ 162 համարանիշի և Արթիկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Սահակյանի վարած Opel Zafira մակնիշի 36 AՏ 755 համարանիշի ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վթարի հետևանքով Ա. Սահակյանի ուղևոր, Արթիկի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Հակոբյանը, վարորդ Գ. Ալեքսանյանը, նրա ուղևոր, 33-ամյա Նարինե Սարգսյանը, 14-ամյա Ռուզաննա Ալեքսանյանն ու 8-ամյա Սիրեկան Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, մի մասը՝ «Արթիկ», երեխաներն էլ՝ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երբ 09-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, նա եղել է ոչ սթափ:

Այդ տեղեկությունը պարզելու նպատակով նշանակվել է սթափության փորձաքննություն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 09-ի վարորդը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։