Լրահոս

24.02.2011 16:15


Բրիտանական դատարանը որոշել է Ասանջին հանձնել Շվիդիային

Ջուլիան Ասանջը` հիմնադիրը «Wikileaks» հայտնի կայքի, որը մասնագիտացած է տեղեկատվության արտահոսքի մեջ, Մեծ Բրիտանիայից արտաքսվելու է Շվեդիա։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Համապատասխան որոշումը այսօր՝ փետրվարի 24-ին, ընդունել է բրիտանական դատարանը։ Այն կարող է բողոքարկվել մեկ շաբաթվա ընթացքում։ Պաշտպանող կողմը արդեն հայտնել է  այդ քայլին դիմելու որոշման մասին։ Նշենք, որ Շվեդիայում ավստրալացի ծրագրավորողին մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների համար։ Բրիտանացի դատավոր Հովարդ Ռիդլը հայտարարել է, թե Ասանջին ձերբակալելու հրամանը, ոը արձակել է Շվեդիայի իշխանությունը, օրինական է։

Հիշեցնենք, որ Ասանջը ձերբակալվել էր 2010թ. դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում։

Այս խորագրի վերջին նյութերը