Փետրվարի 24-ին ժամը 11.35-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի մարզի Գազաֆիկացման եւ գազամատակարարման միավորման Քաջարանի տեղամասի պետի տեղակալ Ս. Նահապետյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ բանավանի սողանքային գոտում տեղի է ունեցել հողի սողք՝ 15 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ, որի հետևանքով վնասվել է Արփիկ բանավանը սնուցող միջին ճնշման գազատար խողովակը` 7 մ երկարությամբ և առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դադարեցվել է Արփիկ բանավանի գազամատակարարումը և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ վթարը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Ժամը 14.50-ին «Հայռուսգազարդ»-ի Սյունիքի մասնաճյուղի Քաջարանի վթարավերականգնողական բրիգադի կողմից վթարը վերացվել է և 3 ժամ 10 րոպե դադարից հետո գազամատակարարումը վերականգնվել է:
Արփիկ բանավանի գազամատակարարումը վերականգնվել է