Լրահոս

24.02.2011 16:14


Ստեղծվել է հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն

Ստեղծվել է հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում որոշվել է ստեղծել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ, սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 100000 դրամ, որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ընկերության 2011թ. բյուջեի ապահովումը մինչև 73245400 դրամի սահմանում իրականացնել 2011թ. պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը բազմիցս արծարծվել է մշակույթի գործիչների և մտավորականության կողմից։ Այժմ ալիքը հնարավորություն է ստանում իրականացնել առանձին ծրագրային քաղաքականություն, ինքնուրույն որոշել հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը` բավարարելով հանրության բոլոր շերտերի հոգևոր-մշակութային պահանջմունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը