Լրահոս

26.12.2019 17:51


Գևորգ Լոռեցյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Գևորգ Լոռեցյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գծով փոխնախարար Գևորգ Լոռեցյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։

Այս խորագրի վերջին նյութերը