Քաղաքական

26.12.2019 17:30


Մարդուն ոնց որ բռնեք, «ժուչոկ» դնեք վրան. Սասուն Միքայելյանը՝ Ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալը մարդու իրավունքների սահմանափակում է համարում

Մարդուն ոնց որ բռնեք, «ժուչոկ» դնեք վրան. Սասուն Միքայելյանը՝ Ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալը մարդու իրավունքների սահմանափակում է համարում

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Այսինքն՝ ում, երբ ուզեն, ոնց ուզեն՝ կլսեն: Ոնց են մարդուն գաղտնի լսում: Կարող ես ամեն ինչ լսել՝ ում հետ ժամադրվել, ինչ է արել: Ոստիկանության նախկին աշխատողներ կան, հին բնավորության համաձայն, ամեն ինչ կարող են անել, որ նման բաները լսեն: Ես չգիտեմ՝ ինչ դեպքում ոստիկանն իրավունք ունի լսելու: Եթե մենք այս ձևով ենք ուզում մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, դա, իմ կարծիքով, չի լինելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Մարդուն ոնց որ բռնեք «ժուչոկ» դնեք վրան»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց, թե խոսքը «ժուչոկների» մասին չէ: «Եթե «ժուչոկ», կարող է հավաքարարն առավոտն այստեղ դրած լինել: Իրավակարգավորումը վերաբերում է հեռախոսային լսումներին, որոնք իրականացվում են միայն դատարանի որոշմամբ»,-ասաց նա:

Քվեարկությամբ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ։

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն են: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:
Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը