Քաղաքական

26.12.2019 16:05

ԳՇ պետը վատ է գնահատում 10 միլիոն դրամով բանակից ազատվելու նախագիծը

ԳՇ պետը վատ է գնահատում 10 միլիոն դրամով բանակից ազատվելու նախագիծը

Մի խոսքով՝ վատ, այսպիսի գնահատական հնչեցրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը, որով նախատեսվում է 10 մլն դրամ գումար վճարելու դեպքում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Ոնց մեկնաբանեմ: Ես, որպես ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ոնց մեկնաբանեմ, որպեսզի գումարով ազատվեն: Շատերն իրենց տները կծախեն, որպեսզի այդ 10 միլիոնը տան: Ուրիշ բան, որ 100 միլիոնի մասին մտածեինք, տեսնեինք քանի հոգի այդ 100 միլիոնը կտան, կազատվեն, միգուցե քննարկելու խնդիր կունենանք: Բայց 10 միլիոնը քննարկելու խնդիր չէ: Մոտեցման տեսակետից գտնում եմ, որ ճիշտ չէ: Ինձ համար, որպես ԳՇ պետ, առաջնային է, որպեսզի զորքերը համալրեմ, ուզում եմ, որ բոլորը հավասար ծառայեն», - ասաց Արտակ Դավթյանը:

Աղբյուրը՝ Aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։