Լրահոս

24.02.2011 15:50


Արամ Մանուկյան. «Ժողովրդավարությունն է, որ պետք է փրկի Ղարաբաղը»

Արամ Մանուկյան. «Ժողովրդավարությունն է, որ պետք է փրկի Ղարաբաղը» Մեկնաբանելով Հայկական ժամանակին տված հարցազրույցում Լևոն Զուրաբյանի արտահայտած միտքը՝ «Սերունդները մեզ չեն ներելու ժողովրդավարության հաստատումը ԼՂ կորստյան գնով»՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, թե ինքը դա այսպես է հասկանում. –Ժողովրդավարությունն է, որ պետք է փրկի Ղարաբաղը։ Ընդհանրապես ժողովրդավարությունն է, որ պետք է փրկի Հայաստանը։ Ավելացնեմ և փաստեմ, որ ժողովրդավարությունն էր, որ մենք Ղարաբաղը փրկեցինք, ՀՀ ժողովրդավարությունն էր, որ աշխարհը աչք փակեց կամ աջակցեց մեր գործողություններին Ղարաբաղի ազատագրման գործընթացում։ Արամ Մանուկյանը նաև ուղերձ է հղել միջազգային կառույցներին և ԱՄՆ–ին՝ ընդգծեով, թե Հայաստանը կզարգանա և իր միջազգային պարտավորությունները կլուծի, կդառնա տարածաշրջանում կանխատեսելի գործընկեր, եթե լինի ժողովրդավար։ –Ժողովրդավարությունը Հայաստանի միջոցով կլուծի Հայաստանի շուրջ եղած խնդիրները՝ հայ–թուրքական սահմանի բացումը, Ղարաբաղի հարցը, Հայաստանը կանխատեսելի դարձնելը,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը