Բացահայտվել է «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենի ապօրինությունները (տեսանյութ)
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել։ Մասնավորապես, 2004-ից 2019 թվականների ընթացքում, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, ազգային պարկի տարածքում առանց պետական գրանցման ու թույլտվության կազմակերպել է ավազի արդյունահանում ու վաճառք, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 23․580․000 դրամի վնաս, իսկ չվճարված պետական տուրքի մասով՝ 8․000․000 դրամի։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի ձեռնարկատիրության ու բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմնին։