Քաղաքական

26.12.2019 15:36


ՀՔԾ քննիչը ՍԴ է գնացել ԱԱԾ-ականների ուղեկցությամբ (լրացված)

ՀՔԾ քննիչը ՍԴ է գնացել ԱԱԾ-ականների ուղեկցությամբ (լրացված)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ: hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչներն այս պահին Սահմանադրական դատարանում են, բայց ավելի մանրամասն տեղեկություն նրանց քայլերի մասին պարզել չի հաջողվել դեռ:

Տպավորություն է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրման և Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլի մեկնարկի միջև սինխրոնիզացիա կա:

***

Քիչ առաջ տեղեկացրինք, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ:

Մենք ՍԴ-ից տեղեկացանք, որ ոչ թե քննիչներ են ժամանել, այլ մի քննիչ է գնացել, ինչ-որ փաստաթուղթ է ուզել, վերցրել է և հեռացել։ Բայց պարզ է, որ քննիչի այցելությունը հոգեբանական ճշման ձև է` նախագահի ստորագրելուց անմիջապես հետո ձեռնարկված։ Մեր տեղեկություններով՝ քննիչին ուղեկցել են նաև ԱԱԾ աշխատակիցներ, քանի որ քննիչը չի կարող խուզարկություն իրականացնել։ ԱԱԾ-ից մեզ ասածին, որ այս մասին տեղեկությունը կփոխանցեն քիչ ուշ։

Այս խորագրի վերջին նյութերը