Սա Մարության Հայկն է․ Սոնա Աղեկյանը ստվարաթղթե տիկնիկներ էր բերել ասուլիսին (տեսանյութ)
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը մամուլի ասուլիսի էր եկել ստվարաթղթե տիկնիկներով՝ նշելով, որ դրանք Երևանի ավագանու անդամներն են։ «Մենք այս մեկ տարի 2 ամիսների ընթացքում ականատես եղանք, որ պարոն Հայկ Մարությանը, որ մեզ պարտադրվեց, չկարողացավ մայրաքաղաքի կառավարումն իրականացնել։ Ավագանու անդամները ևս չկարողացան իրենց վերահսկողական լիազորությունները։ Նրանցից մի քանիսին տեսանք հրապարակի ասֆալտին թավալգլոր գալիս, ոռնալիս։ Ոռնում, հաչում, կլանչում էին և ապա այդ հաչոցն ավարտելուց հետո գնում ավագանու նիստերի դահլիճ և փորձում Երևանում առկա խնդիրների մասին խոսել»,- ասաց Սոնա Աղեկյանը՝ հավելելով, որ ակցիայով ուզում են ցույց տալ, որ Երևանի ՏԻՄ-ը լիովին ձախողվել է։

Աղբյուրը՝ yerevan.today