Լրահոս

26.12.2019 13:25

Լոռու մարզում բախվել են ոստիկանության ծառայողի Nissan-ն ու շտապօգնության ավտոմեքենան (տեսանյութ)

Լոռու մարզում բախվել են ոստիկանության ծառայողի Nissan-ն ու շտապօգնության ավտոմեքենան (տեսանյութ)

Երեկ ՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան 86 հասցեի դիմաց բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ, 48-ամյա Մելիքսեթ Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 34 CT 397 համարանիշի և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Ջիլավյանի վարած GIN BEI մակնիշի 309 ԼՕ 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 56-ամյա Ֆրյազ Ավդալյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորը աշխատում է նույն բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության բժշկուհի, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Թումանյանի բաժնում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։