Լրահոս

24.02.2011 14:48


Արամ Մանուկյան. «Որպես պոտենցիալ դաշնակից՝ տեսնում եմ անգամ ՀՀԿ–ին ու ԲՀԿ–ին»

Արամ Մանուկյան. «Որպես պոտենցիալ դաշնակից՝ տեսնում եմ անգամ ՀՀԿ–ին ու ԲՀԿ–ին»

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, միասին վերցրած, չեն կազմում ՀՀ բնակչության 5 տոկոսը և անգամ համախոհներով կարող են կազմել 10 տոկոսը,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը։

Նա նշել է, թե դաշտը, որտեղ իրենք աշխատանք ունեն անելու, շատ ավելի լավն է, շատ ավելի ընդարձակ է, քան զուտ քաղաքական դաշտը. դա շարքային քաղաքացին է, որը որևէ քաղաքական ուժի չի պատկանում, անգամ չունի քաղաքական հակվածություն, բայց ըմբոստ և դժգոհ է։ Նա նշել է, թե ՀԱԿ–ը նպատակ ունի աշխատել հենց այդ ուժի հետ, որը չի բացառում նաև քաղաքական դաշտը։

Քաղաքական դաշտից իրենց չմիանալու համար Արամ Մանուկյանը որևէ մեկին չի ցանկացել քննադատել։ Այս առումով նա նշել է, թե որպես հնարավոր դաշնակից տեսնում է բոլորին։

Այն կոնտեքստում, որ ես եմ ասում, բոլորին էլ տեսնում եմ՝ անգամ տեսնում եմ ՀՀԿ–ին, ԲՀԿ–ին, որովհետև մենք ամբիցիա չունենք միայն ՀԱԿ–ով ժողովրդավարություն հաստատել։ Ինչո՞ւ ենք նշում համաժողովրդական, որովհետև շատ լավ գիտենք, որ ՀՀԿ–ի մեջ կան շերտեր, որոնք արդեն երբեմն բաց չեն ընդունում իրենց իշխանության գործելակերպը, որոնք համարձակորեն, ներսում առայժմ, արձանագրում են ՀՀԿ ձախողումները, նույն գործընթացները գնում են ՀՅԴ–ում և ԲՀԿ–ում։ Իմ ասածը քաղաքական վերնախավի մասին չէ, քաղաքացիների մասին է,–ընդգծել է Արամ Մանուկյանը։

Նա նաև նշել է, թե հայ ժողովրդի դեմ կանգնած մարտահրավերներն այսօր ամենևին որևէ կուսակցության խնդիրը չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը