Լրահոս

24.02.2011 14:47


Նախարարությունից գազի նոր սակագնի մասին դեռ ոչինչ չեն ասում

Նախարարությունից գազի նոր սակագնի մասին դեռ ոչինչ չեն ասում

Փետրվարի 9-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր՝ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, և մինչև փետրվարի վերջը պարզ կդառնա, թե գազը ինչ սակագնով կվաճառվի Հայաստանին։

«7օր»–ն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հետաքրքվել է, թե դրա վերաբերյալ ի՞նչ է պարզվել։ Նախարարության մամուլի խոսնակ Լուսին Հարությունյանը պատասխանել է, թե առայժ ոչ մի տեղեկություն չկա և լինելուն պես այդ մասին անպայման կհայտարարեն։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ գազի սակագինը պետք է պարզվի փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումից, Լ. Հարությունյանը պատասխանել է, թե ինքը երկու երկրների նախագահների օրակարգին ծանոթ չէ և չգիտի, թե նրանք ինչ հարցեր են քննարկելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը