Աշխարհ

25.12.2019 20:40


Նա տեսել է 3 սուլթան, 12 նախագահ և 27 վարչապետ

Նա տեսել է 3 սուլթան, 12 նախագահ և 27 վարչապետ

Թուրքիայի ամենատարեց բնակիչը` Այշե Ուչարը, ապրում էր երկրի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում: Նա ծնվել է 1907 թվականին, երբ դեռ կար Օսմանյան կայսրությունը, իսկ գահին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդն էր, որին արյունարբու լինելու պատճառով անվանում էին կարմիր սուլթան։

Այդպիսով թուրք տատիկը օսմանյան վերջին երեք սուլթանների ժամանակակիցն էր: Բացի այդ նա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից սկսած տեսել է Թուրքիայի Հանրապետության բոլոր 12 նախագահներին, ներառյալ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Տեսել է այդ ողջ ընթացքում պաշտոնավարած 27 վարչապետներին։ Այշե Ուչարը ժամանակակիցն ու ականատեսն է եղել հանարապետական Թուրքիայի բոլոր պատմական իրադարձությունների։

113-ամյա կինը մահացել է ծերունական մահով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը