Քաղաքական

25.12.2019 16:15

Քաղաքապետարանին մեքենաներ նվիրելուց հետո «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատիրոջ որդու քրեական գործը կարճվել է

Քաղաքապետարանին մեքենաներ նվիրելուց հետո «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատիրոջ որդու քրեական գործը կարճվել է

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել:

Այս մասին «Հետք» պարբերականի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից՝ շեշտելով, որ դեկտեմբերի 9-ին որոշում է կայացվել Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար:

Հավելենք, որ գործարարի որդու նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը զարմանալիորեն համընկել է նրա կողմից Երևանի քաղաքապետարանին մեքենաներ նվիրելու հետ: Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել էր, որ հստակ տեղեկություններ ունի, որ սեպտեմբերին քաղաքապետարանի կողմից «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ ստացել 5 ձնամաքրման մեքենա։

Ուշագրավ է, որ Քննչական կոմիտեին չի պարզաբանել, թե ինչ հիմքով է կարճվել Աշոտ Արսենյանի որդու դեմ հարուցված քրեական գործը: Իսկ թե ինչի դիմաց է այդ նվերները մատուցել գործարարը, պատկան մարմինները դարձյալ լռում են:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ «Ջերմուկ գրուպ»-ի հետ ձյուն մաքրող 5 մեքենա նվիրելու պայմանավորվածություն է եղել, բայց ընկերությունը դեռ երկու հատն է նվիրել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։