Լոռու մարզում BMW-ն բախվել է ծառին. վարորդն ու ուղևորը, ովքեր պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:
շ