Փետրվարի 23-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բատիկյան փողոցի թիվ 86/1 տան վրա ավազակային հարձակում է կատարվել:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.50-ին, դիմակավորված 4 անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կտրել-պոկելու և պատուհանը բացելու միջոցով, մուտք են գործել 32-ամյա Էլմիրա Ե.-ի տուն, ծեծի ենթարկել նրան և ընտանիքի անդամներին, սպառնացել իրենց մոտ եղած հրազենով, ապա կապել կպչուն ժապավենով և ննջարանում գտնվող պահարանից հափշտակել ճամպրուկներ, որոնց մեջ եղել է 5.000 եվրո, 7.300 դոլար և ոսկյա զարդեր: Էլմիրա Ե.-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Ավազակային հարձակում Մալաթիա թաղամասում