Լրահոս

24.02.2011 13:46


Տիգրան Կարապետյան. «Թող որևէ մեկը չհամարձակվի զիջել Արցախի ազատագրված հողերը»

Տիգրան Կարապետյան. «Թող որևէ մեկը չհամարձակվի զիջել Արցախի ազատագրված հողերը»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան, Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե մարտի 5–ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը:

Այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում հանդիպելով լրագրողների հետ՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն անդրադարձել է առաջիկա այդ հանդիպմանն ու դիմել իշխանություններին.

–Վերլուծելով այդ առաջիկա հանդիպումը՝ մենք միանգամից ենք ասում, որ որևէ մեկը չհամարձակվի զիջել Արցախի ազատագրված հողերը։ Թող որևէ մեկը չհամարձակվի ընդհանրապես մտածել դրա մասին։ Մենք  մինչև վերջ պայքարելու ենք, և ես դա ասում եմ ձեզ վճռական և ամենայն պատասխանատվությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը